ՊՍԺ-ն մտադիր է գնել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշի տրանսֆերը։
Փարիզցիները 24-ամյա պորտուգալացու տրանսֆերի դիմաց 12 մլն եվրո են առաջարկել, սակայն «Լիլը» մերժել է առաջարկը։
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի չեմպիոնները շարունակում են բանակցային գործընթացը: