«Յուվենտուսը» պատրաստ է Մարկո Պյացային անվճար բաց թողնել իտալական մեկ այլ ակումբ

«Յուվենտուսի» հարձակվող Մարկո Պյացան կարող է կարիերան շարունակել «Սամպդորիայում»:

Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան՝ ճենովական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր՝ նախատեսված մինչև 2025 թվականը։

«Յուվեն» պատրաստ է անվճար բաց թողնել հարձակվողին, որպեսզի չվճարի նրա աշխատավարձը և գումար խնայի։

Նախորդ մրցաշրջանում խորվաթը վարձավճարով հանդես է եկել «Տորինոյում», որի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։