«Յուվենտուսն» ու «Ռոման» չեն կարողանում համաձայնության գալ կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տեղափոխության հետ կապված որոշ մանրամասների շուրջ։
Ինչպես հայտնում է լրագրող Ջովանի Ալբանեզեն իր Twitter-ում, թուրինցիները համաձայն չեն այն գնի հետ, որը հռոմեական ակումբը պահանջում է ֆուտբոլիստի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեացիները նախատեսում են Ձանիոլոյի վաճառքից ստանալ առնվազն 50 մլն եվրո։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։