Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխությունը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխության մասին։

«Ռոբերտը 8 ֆենոմենալ տարիներ է անցկացրել «Բավարիայում»։ Նրա համար փոխարինող գտնելը լուրջ խնդիր կլինի, բայց հիմա դա ինձ չի հուզում, քանի որ մենք հզոր հարձակման գիծ ունենք»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում Bayern & Germany-ն։