«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարծում է, որ նոր մրցաշրջանն ավելի լավն է լինելու, քան նախորդը։
«Անցած մրցաշրջանը հիասթափեցնող էր. Ե՛վ ես, և՛ թիմը լավ չխաղացինք։ Բայց լավ կարիերան կարող է տևել 10-15 տարի, և անհնար է կարծել, որ ամեն տարի ամեն ինչ կընթանա ժամացույցի պես, առանց դժվարությունների։ Պետք է պայքարել, ձախողումներ կլինեն։
Անցած տարին, անկասկած, վատ էր ինձ համար: Բայց հիմա ամեն ինչ մեր ետևում է, մենք անհամբեր սպասում ենք և ցանկանում ենք գավաթներ նվաճել: Սա է գլխավորը»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում ESPN-ը։