Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային սագայում կտրուկ շրջադարձ կա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է շարունակել մրցելույթները կատալոնական ակումբում, հայտնում է Diario Dport-ը։

Աղբյուրի հավաստմամբ՝ հոլանդացու «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը, ձախողման շեմին է։

Ավելի վաղ կատալոնական ակումբի ղեկավարները հայտարարել էին, որ չեն ցանկանում, որ Ֆրենկի հեռանա։

2021/22 մրցաշրջանում Դե Յոնգը մասնակցել է 45 խաղի, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։