«Քրիսթալ Փելասի» հարձակվող Քրիստիան Բենտեկեն կարող է հեռանալ թիմից, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ բելգիացի ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ունենալ 2022 թվականի աշխարհի առաջնությունից առաջ, որպեսզի իր երկրի ազգային հավաքականի կազմում մեկնի մրցաշարին։ Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է վաճառել հարձակվողին, եթե նրա տրանսֆերի վերաբերյալ լավ առաջարկ ստանա։
2021/22 մրցաշրջանում Բենտեկեն «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: