Անդրե Օնանան խոսել է իր և Սամիր Հանդաովիչի մրցակցության մասին

«Ինտերի» նոր դարպասապահ Անդրե Օնանան խոսել է «ներաձուրիների» կազմում դարպասապահների մրցակցության մասին:

«Սամիրը հիանալի դարպասապահ է, նա շատ բան է արել ակումբի համար, նա թիմի ավագն է: Ես պետք է հարգանքով վերաբերվեմ նրան։

Պետք է հարգեմ մարզչի ընտրությունը, քանի որ նա է որոշում, թե ովքեր են խաղադաշտ դուրս գալու, իսկ մենք պետք է ենթարկվենք նրան։

Ի վերջո, ամենակարևորը այն է, որ թիմը հաղթի։ Եթե ​​պահեստայինների նստարանին լինեմ, այնտեղից կաջակցեմ Ինտերին»,- ասել է Օնանան DAZN-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 26-ամյա կամերունցին «Ինտեր» է տեղափոխվել «Այաքսի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով։