Ալեքսանդր Զինչենկոն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն շատ մոտ է «Մանչեսթեր Սիթիից» «Արսենալ» տեղափոխվելուն։

Sky Sports-ի հավաստմամբ՝ «Արսենալը» նպատակ ունի  հաջորդ շաբաթ ավարտին հասցնել տեղափոխությունը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, լոնդոնցիները 30 մլն ֆունտ կվճարեն տրանսֆերի համար։

2021/22 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն ակումբի կազմում մասնակցել է 15 խաղի, կատարել 4 գոլային փոխանցում։