«Վեսթ Հեմը» 38 միլիոն եվրո է առաջարկել «Լիլի» ֆուտբոլիստի համար

«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Լիլի» կիսապաշտպան Ամադու Օնանայի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 38 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։ «Լիլը» դիտարկում է առաջարկն ընդունելու տարբերակը:

Օնանան ֆրանսիական ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը «Համբուրգից»: 2021/22 մրցաշրջանում բելգիացին բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։