Պաշտպան Սերժինյո Դեստը «Բարսելոնային» ասել է, որ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում հաջորդ մրցաշրջանում:
Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները «կապտանռնագույնների» ղեկավարությանը վստահեցրել են, որ Դեստը չի պատրաստվում հեռանալ այս ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին վերանայել է իր վերաբերմունքը Սերժինյոյի նկատմամբ և ցանկանում է, որպեսզի պաշտպանը մնա թիմում: