Պաշտոնական. Սերժ Գնաբրին երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Գերմանացի վինգեր Սերժ Գնաբրին նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։

Հարձակվողի նոր պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

2021/22 մրցաշրջանում Գնաբրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, որոնցում խփել է 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։