Պաշտոնական. Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայում»»

«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

Ակումբները բանավոր համաձայնության են եկել լեհի կատալոնական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։ Ակումբները դեռ պետք է օրինականացնեն գործարքը:

Ըստ ԶԼՄ-ների՝ մյունխենցիները 33-ամյա Ռոբերտի տրանսֆերի համար կստանան 50 մլն եվրո։

Լևանդովսկին կմասնակցի «Բարսելոնայի»՝ ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայությանը։