Պաշտոնական. Կալիդու Կուլիբալին՝ «Չելսիի» ֆուտբոլիստ

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տեղափոխության մասին։ 31-ամյա ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր է կնքվել։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ սենեգալցին լոնդոնյան ակումբում մեկ մրցաշրջանում կվաստակի 8 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում պաշտպանը «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։