Լուկա Յովիչը «Ֆիորենտինա» տրանսֆերից հետո դիմել է Մադրիդի «Ռեալին»

«Ֆիորենտինայի» հարձակվող Լուկա Յովիչը դիմել է իր նախկին ակումբին: Մինչ իտալական ակումբ տեղափոխվելը սերբը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։

«Եկել է ամեն ինչ նորից սկսելու ժամանակը, և ես շատ ուրախ եմ միանալու «Ֆիորենտինային»: Շնորհակալություն «Ռեալ»։ Մեծ պատիվ էր հանդես գալ այս ակումբում»,- գրել է հարձակվողը սոցցանցերի իր էջերում։

Յովիչը «Ֆիորենտինայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը ժամկետով՝ այն ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։