Պաշտպան Կալիդու Կուլիբալին մեկնաբանել է իր տեղափոխությունը «Նապոլիից» «Չելսի»:
«Ես շատ ուրախ եմ «Չելսիում» գտնվելու համար: Սա մեծ ակումբ է, և բացի այդ, ես միշտ երազել եմ ինձ փորձել Անգլիայում: «Չելսին» կարող էր ինձ հետ պայմանագիր կնքել 6 տարի առաջ՝ 2016 թվականին, բայց այնժամ մենք չկարողացանք համաձայնության գալ։
Այս անգամ ես ընդունեցի առաջարկը, քանի որ ակումբը շատ էր ցանկանում ինձ տեսնել թիմում: Ես զրուցել եմ իմ լավ ընկերների՝ Էդուարդ Մենդիի և Ժորժինյոյի հետ, նրանց շնորհիվ ինձ համար ավելի հեշտ է եղել որոշում կայացնելը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Չելսիի» երկրպագուներին, քանի որ ես արդեն շատերին եմ տեսել Լոնդոնում, բոլորն ուրախ էին իմ տեղափոխության համար։ Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում լավ կխաղամ, և կկարողանանք գոհացնել մեր երկրպագուներին»,- Կուլիբալիի խոսքերն է մեջբերում «ազնվականների» պաշտոնական կայքը: