Ջովանի Սիմեոնեն՝ իտալական գրանդի դիտակետում

«Կալյարիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Վերոնայում», հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրության ոլորտում: Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Նշվում է, որ «Վերոնան»  դիտարկում է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Կալյարիից» գնելու հնարավորությունը, սակայն մինչ առայժմ ակումբից պաշտոնական առաջարկ չի եղել։ «Յուվենտուսը» կարող է միանալ հարձակվողին ձեռք բերելու համար մղվող պայքարին:

Ավարտված մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը «Վերոնայի»  կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նա խփել է 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ջովանի Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է։