Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին կարող է հեռանալ թիմից այս ամառ, հաղորդում է Bild-ը՝ հղում անելով AS-ին։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի հեռանալու պատճառ կարող է դառնալ «Չելսիի» նախկին պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի թիմ տեղափոխությունը, ով պետք է տեղ զբաղեցնի մադրիդյան ակումբի պաշտպանության կենտրոնում, իսկ այնտեղ հանդես եկող Դավիդ Ալաբան կզբաղեցնի Մենդիի խաղային դիրքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մենդիի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Portal Transfermarkt-ը եզրային պաշտպանին գնահատում է 40 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում: