«Բարսելոնան» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբը պատրաստ է 23-ամյա ֆրանսիացու համար առաջարկել 45 մլն եվրո, ինչպես նաև իր ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին այս ամառ ավելի քան երեք անգամ խոսել է Կունդեի հետ։ Ֆուտբոլիստը շատ է ցանկանում խաղալ «Բարսելոնայում»:
Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: