«Բավարիան» և «Բարսելոնան» համաձայնության են եկել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն, իսկ հետո հաստատել են լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն և Mundo Deportivo ու Sport.es պարբերականները։
33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բավարիան» կստանա 50 միլիոն եվրո (45 միլիոն անմիջապես, ևս 5 միլիոն՝ որպես բոնուս)։ Անձամբ լեհը «Բարսայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Գործարքը կկնքվի այս շաբաթավերջին։ Դրանից հետո Լևանդովսկին անմիջապես կմիանա «Բարսելոնային» և թիմի հետ կմեկնի Հյուսիսային Ամերիկա շրջագայության։ Հարձակվողը հաջորդ շաբաթ կարճ ժամանակով կվերադառնա Մյունխեն՝ հրաժեշտ տալու թիմակիցներին և ակումբին։