«Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերն այս ամռանը կարող է փոխել ակումբը։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ «Դեղին սուզանավի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին։
Ակումբն արդեն տեղեկացրել է Ալկասերին, որ մտադիր է մոտ ժամանակներս բաժանվել նրանից։ Հարձակվողի տրանսֆերը հանվել է վաճառքի և նրան լրացուցիչ հանգստյան օրեր է տրամադրվել:
Իսպանացու պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: