«Ուդինեզեի» եզրային պաշտպան Նահուել Մոլինան շատ մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնեցրել են մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր։ Գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ուդինեզեն» պատրաստ է վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին 25-30 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում Մոլինան Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն «Ուդինեզեի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։