Մահացել է անվանի մարզիչ Գեորգի Յարցևը

75 տարեկանում մահացել է անվանի մարզիչ Գեորգի Յարցևը, հայտնում է «РЕН ТВ»-ն։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Գեորգի Յարցևը խաղացել է Կոստրոմայի «Սպարտակում», Սմոլենսկի «Իսկրայում», ԲԿՄԱ-ում, «Գոմսելմաշում», Մոսկվայի «Սպարտակում»  «Լոկոմոտիվում», և  «Մոսկվիչում»։

Մասնագետը մարզել է «Սպարտակը», «Դինամոն», «Ռոտորը», «Տորպեդոն», ու Ռուսաստանի ազգային հավաքականը (2003-2005)։