Մյունխենի «Բավարիան» և Սերժ Գնաբրին համաձայնության են եկել նոր պայմանագրի կնքման հարցում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերում։
Ռոմանոյի հավաստմամբ՝ առաջիկայում ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ։ 27-ամյա Գնաբրին «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից։
Ակումբում անցկացրած 171 խաղում նա խփել է 64 գոլ։