Ռոմելու Լուկակու. ««Ինտերից» հեռանալը սխալ որոշում էր»

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ասել է, որ իր՝ 2021 թվականին միլանյան ակումբից «Չելսի» տեղափոխությունը սխալ որոշում էր։ Այս ամռանը «Ինտերը» բելգիացուն վարձակալեց լոնդոնյան ակումբից։

«Իմ կարիերայի ամենամեծ մարտահրավե՞րը: Ինչը հենց հիմա է: Իմ հեռանալը «Ինտերից» սխալ էր, այդպես չէ՞ Նիկո (նկատի ունի թիմակից Նիկոլո Բարելային):

«Ինտերն» ինձ հնարավորություն տվեց ավելի բարձր մակարդակով խաղալ իմ կարիերայում։ Ես ուրախ եմ կրել այս մարզաշապիկը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջընթացին, ինչպես դա եղել է նախորդ մրցաշրջաններում»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Sempre Inter-ը: