Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: 30-ամյա ֆուտբոլիստը մանկունիանցիների հետ պայմանագիր է կնքել, որի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսը։
Էրիկսենը, ով Եվրո-2020-ում սրտի կաթված էր ստացել, հունվարից խաղում էր «Բրենտֆորդում»:
«Մանչեսթեր Յունայթեդը» յուրահատուկ ակումբ է, և ես անհամբեր սպասում եմ իմ նորամուտին:
Բազմիցս պատիվ եմ ունեցել խաղալ «Օլդ Թրաֆորդում», բայց դա անել «Յունայթեդի» կարմիր մարզաշապիկով զարմանալի զգացողություն կլինի»,- ասել է Էրիկսենը:
https://twitter.com/i/status/1547944083800223745