Netflix-ը վավերագրական ֆիլմ կնկարահանի Դևիդ Բեքհեմի մասին

Netflix-ը վավերագրական ֆիլմ կնկարահանի «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ֆիլմում հեռուստադիտողներին կցուցադրվի Անգլիայի հավաքականի նախկին ավագի վերելքի պատմությունը։

Ֆիլմի ռեժիսորը կլինի ամերիկացի ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսը։

2010 թվականին նրա ֆիլմերից մեկը, արժանացել է Օսկար մրցանակի՝ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում։