Լուչիանո Սպալետտի. «Տրանսֆերների ուղղությամբ աշխատանքը դեռ չենք ավարտել»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին:

«Նապոլին» ավարտեց հարձակման ձախ եզրի ամրապնդման աշխատանքը՝ ձեռք բերելով Օլիվեյրային։ Սակայն տրանսֆերների ուղղությամբ աշխատանքը դեռ չի ավարտվել, մենք հարմար տարբերակներ ենք փնտրում, որոնք մեր թիմին անպարտելի կդարձնեն»,- մարզչի խոսքերն է մեջբերում նեապոլիտանական թիմի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ռուբինի» նախկին ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ևս «Նապոլի» է տեղափոխվել հուլիսի սկզբին՝ 10 միլիոն եվրոյի դիմաց։