«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան, ամենայն հավանականությամբ, կրկին ծնկատակի ջլի վնասվածք է ստացել: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է պորտուգալացու մասին:
«Դիոգուի բախտը չի բերում: Նա չի չխաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մրցաշրջանի վերջում ստացած վնասվածքի պատճառով։
Երեկ նա մարզվել է առանց սահմանափակումների, սակայն կրկին վնասվածք է ստացել։ Այո՛, այստեղ լավ բան չկա, բայց պետք է սպասել արդյունքներին։ Այսօր նրա վիճակը լրացուցիչ գնահատվել է, կտեսնենք։
Արդյո՞ք դա ծնկատակի ջլի վնասվածք է: Կտեսնենք, բայց նույն հատվածում է, այո՛»,- ասել է գերմանացի մարզիչը: