«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կրկին խոսել է Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի մասին։
«Լևանդովսկին «Բավարիայի» ֆուտբոլիստ է։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել իրավիճակը։ Ոչինչ ասել չեմ կարող, մեծ հարգանք ունեմ ակումբի և ֆուտբոլիստի նկատմամբ:
«Բավարիայի» նկատմամբ հարգանքից ելնելով՝ չենք կարող խորանալ գործարքի մանրամասների մեջ։ Նրանք դեռ չեն պատասխանել մեր առաջարկին։
Մենք կփորձենք կատարել Չավիի պահանջները»,- նախագահի խոսքն է մեջբերում Diario Sport-ը։