Իսկոն կարող է տեղափոխվել Լա Լիգայի մեկ այլ ակումբ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել անդալուսական ակումբ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։

Ինչպես հայտնում է  Marca-ն, «Սևիլիան» պատրաստ է պայմանագիր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ։

Ակումբը իսպանացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

2021/22 մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում 2 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։