Հասան Սալիհամիջիչ. «Երբեք չեմ կասկածել Լևանդովսկու պրոֆեսիոնալիզմի վրա»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վերադարձը մյունխենյան ակումբ։

Հուլիսի 13-ին լեհ հարձակվողը, ով նախկինում բազմիցս հայտարարել էր ամռանը թիմը լքելու մտադրության մասին, արձակուրդից վերադառնալուց հետո առաջին մարզումն է անցկացրել «Բավարիայում»:

«Ես երբևէ կասկածե՞լ եմ Լևանդովսկու պրոֆեսիոնալիզմի վրա: Ո՛չ: Ռոբերտը պրոֆեսիոնալ է; Ես նրան շատ լավ եմ ճանաչում և երբեք չեմ կասկածել, որ նա կգա մարզումներին»,- ասել է Սալիհամիջիչը Bayern Insider-ի եթերում: