Ջորջինիո Վեյնալդումը, գուցե տեղափոխվի Ա Սերիա

Կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը ներառված չէ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ծրագրերում, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։

«Ռոման» այս ֆոնին ցանկանում վարձակալել նրան։ Միաժամանակ ՊՍԺ-ն հոլանդացի կիսապաշտպանին կվճարի ներկայիս աշխատավարձի կեսը։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը փարիզցիների կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո