Իտալացի վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին կարիերան կշարունակի MLS-ում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, 28-ամյա ֆուտբոլիստը ով «Յուվենտուսի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալ է, համաձայնեցրել է պայմանագիրը «Տորոնտոյի» հետ։
Պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2025 թվականի դեկտեմբեր, ըստ որի՝ Բերնարդեսկին տարեկան կվաստակի 5 մլն եվրո։