Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ ակումբը մտադիր չէ ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։
Հիշեցնենք, որ «սերուցքայինների» շարքերը արդեն համալրել են «Չելսիի» նախկին պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը և «Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Աուրելիեն Տչուամենին։
«Տչուամենին և Ռյուդիգերը որակ կհաղորդեն թիմին: Անտոնիոն հիանալի կենտրոնական պաշտպան է, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում: Օրելիենը երիտասարդ է, բայց արդեն խաղում է Ֆրանսիայի հավաքականում։
Թիմային մրցակցությունը հաջողության գրավականն է: Իհարկե, նրանց ժամանակ կպահանջվի հարմարվելու համար, բայց մենք լուրջ հույսեր ենք կապում նրանց հետ:
Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք այլևս ոչ ոքի չենք հրավիրելու թիմ: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Maniging Madrid»-ը: