Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ այս ամռանը «Ռեալն» այլևս նորեկներ չի ունենա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ ակումբը մտադիր չէ ամռանը նոր ֆուտբոլիստների ձեռք բերել։

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանում «սերուցքայինների» շարքերը համալրել են «Չելսիի» նախկին պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը և «Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Օրելյեն Չուամենին։

«Չուամենին և Ռյուդիգերը որակ կհաղորդեն թիմին: Անտոնիոն հիանալի կենտրոնական պաշտպան է, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում: Օրելյենը կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում տարբեր դերերում։ Նա երիտասարդ է, բայց արդեն խաղում է Ֆրանսիայի հավաքականում։

Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք այլևս ոչ ոքի չենք ստորագրելու: Մեզ մոտ առանց այդ էլ ամեն ինչ կարգին է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Maniging Madrid-ը: