«Թոթենհեմը» ներկայացրել է Nike ընկերության մարզահագուստը, որը թիմը կրելու է 2022/23 մրցաշրջանի արտագնա խաղերում:
Մարզաշապիկը պատրաստված է մուգ կապույտ գույնով, սև թևքերով և կրծքավանդակի վրա դեղին ներդիրով։
«Թոթենհեմն» առաջին անգամ նոր մարզահագուստը կկրի շաբաթ օրը Հարավային Կորեայում կայանալիք «Սևիլիայի» դեմ ընկերական խաղում:

