«Ջենոայի» պաշտպան Անդրեա Կամբիասոն մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս «ծեր սինյորան» կհայտարարի 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։ Գործարքի արժեքը կկազմի 9 մլն եվրո։
Սպասվում է, որ Անդրեա Կամբիասոն պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի հունիսը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 1 մլն եվրո։