Goal ամսագիրը կազմել է «Ոսկե գնդակ»-2022-ի գլխավոր հավակնորդների ցուցակը։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման։
Լավագույն հնգյակում են նաև Սադիո Մանեն («Լիվերպուլ»/«Բավարիա» և Սենեգալ), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ» և Եգիպտոս), Կիլիան Մբապպեն (ՊՍԺ և Ֆրանսիա) և Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ» և Բրազիլիայի հավաքական):