«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի տեղափոխությունը։
«Ստերլինգը հիանալի տղա է խաղադաշտի սահմաններից դուրս: Նա լավ էներգիա կհաղորդի թիմին։
Պետք չէ շատ բան ասել, թե նա ինչ է անում խաղադաշտում: Ռահիմը վերջին 10 տարիների ընթացքում եղել է Պրեմիեր Լիգայի բարձունքում և մի քանի տիտղոսներ է նվաճել, ուստի հուսով եմ, որ նա մեզ յուրահատուկ պահեր կպարգևի»,- ասել է պաշտպանը: