«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է «Այաքսի» ֆուտբոլիստի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Այաքսի» հետ պաշտպան Լիսանդրո Մարտինեսի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին իր Twitter-ում։

Մանկունիացիները 24-ամյա արգենտինացու համար կվճարեն 54 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանները։

Նախորդ մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։