Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Մարկո Ասենսիոյի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին չի առաջարկի երկարաձգել պայմանագիրը։

Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ը, մադրիդյան ակումբը քիչ հավանական է համարում, որ ֆուտբոլիստն այս ամառ կհեռանա թիմից, անձամբ

Ասենսիոն նույնպես, չի ցանկանում հեռանալ «Ռեալից». Ասենսիոն «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականի հուլիսին։

Անցած մրցաշրջանում նա «Արքայական ակումբի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: