Ուսման Դեմբելե. ««Բարսան» իմ կյանքի ակումբն է»

Ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն խոսել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման մասին

«Շատ ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու համար: «Բարսան» իմ կյանքի ակումբն է՝ սկսած այն պահից, երբ ես երեխա էի:

Մեծ ոգևորությամբ եմ սպասում նոր մրցաշրջանին: Պատրաստվում եմ անել առավելագույնը»,- ասել է Դեմբելեն: