«Բարսելոնան» պատրաստ է տրանսֆերային փոխանակում առաջարկել «Սևիլիային»

«Բարսելոնան» ցանկանում է «Սևիլիային» տրանսֆերային փոխանակում առաջարկել:

Ինսայդեր Ժերար Մորենոյի հավաստմամբ՝ կատալոնական ակումբը մտադիր է առաջարկել Մեմֆիս Դեպայի տրանսֆերը Ժյոլ Կունդեի փոխարեն:

«Սևիլիան» ցանկանում է գործարքից ստանալ 60-65 միլիոն եվրո: Կատալոնացիները համաձայն են միայն փոխանակման տարբերակին:

28-ամյա Դեպայը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Նիդեռլանդցու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ: