«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը վերադարձել է ակումբ՝և կնշանակվի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ։
43-ամյա մեքսիկացին ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի ամառ։ Նա աշխատանքի կանցնի հուլիսի 15-ից։
Այս պաշտոնում Մարկեսը փոխարինեց Սերժի Բարխուանին։ Ռաֆայել Մարկեսը «Բարսելոնայում» խաղացել է 2003-2010 թվականներին։
Թիմի կազմում նա դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն և Չեմպիոնների Լիգայի կրկնակի հաղթող։