Ռոբերտ Լևանդովսկին մարզվել է «Բավարիայի» ընդհանուր խմբում

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերադարձել է մյունխենյան ակումբ և առաջին մարզումն անցկացրել թիմի հետ։

33-ամյա հարձակվողն այս ամառ մի քանի անգամ հայտարարել է «Բավարիայից» հեռանալու մտադրության մասին։

Սակայն ակումբի ղեկավարությունը չի ցանկանում նրան բաց թողնել և արդեն մերժել է «Բարսելոնայի» մի քանի առաջարկ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ «Բավարիան» ռմբարկուի համար պահանջում է մոտ 85 միլիոն եվրո։