«Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը հայտարարել է թիմից հեռանալու մասին: Ֆուտբոլիստը հրաժեշտ է տվիլ թիմի երկրպագուներին:
«Յոթ մրցաշրջան, տասնմեկ տիտղոս, կյանքի հիշողություններ:
Մարզչական շտաբ, որ տարիների ընթացքում մեծ դեր է խաղացել իմ զարգացման գործում: Խաղընկերներ, որոնք ավելին են դարձել, քան պարզապես նրանք, որոնց հետ խաղադաշտ ես դուրս գալիս: «Սիթիում» ներգրավված են բոլորը: Ես չեմ կարող լիովին արտահայտել իմ հարգանքը ձեր հանդեպ: Ինչպիսի՜ ճանապարհ մենք անցանք…
Շնորհակալ եմ բոլոր վերելքների ու վայրէջքների համար: Այն անկումները, որ մենք ունեցանք, ուժի ու բնավորության փորձություն էին ինձ համար: Դա ինձ լավագույնս ելույթ ունենալու հնարավորություն ընձեռեց: Ես Մանչեսթեր եմ եկել 20 տարեկանում, իսկ այսօր հեռանում եմ՝ տղամարդ դարձած:
Շնորհակալ եմ ձեր անսահման աջակցության համար: Ինձ համար պատիվ էր «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկը հագնելը»,- գրել է անգլիացին: