Պաշտոնական. «Զենիթը» նոր պայմանագիր է կնքել Սերգեյ Սեմակի հետ

«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը երկարաձգել է պայմանագիրը պետերբուրգյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գործող չեմպիոնների մամուլի ծառայությունը։

46-ամյա մասնագետի և ակումբի միջև նոր համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։

Սեմակը «Զենիթը» մարզում է 2018 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 4 անգամ անընդմեջ հաղթել է Ռուսաստանի առաջնությունում, 3 անգամ անընդմեջ նվաճել երկրի Սուպերգավաթը և 1 անգամ՝ գավաթը։