Պաշտոնական. Լուիս Մաշիմիանոն «Լացիոյի» ֆուտբոլիստ (VIDEO)

Իսպանական «Գրանադայի» դարպասապահ Լուիս Մաշիմիանոն տեղափոխվել է իտալական «Լացիո»:

Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 23-ամյա դարպասապահի համար «Լացիոն» վճարել է 10,5 միլիոն եվրո։

Պորտուգալացին իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Լուիս Մաշիմիանոն «Գրանադայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում և բաց թողել 55 գոլ:

https://twitter.com/i/status/1547144406796537861