ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կմնա ակումբում, հայտնում է Goal.com-ը: 29-ամյա ֆուտբոլիստը կենտրոնացած է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու վրա։
Նեյմարը «Պարի Սեն Ժերմենում» է հանդես գալիս 2017 թվականի օգոստոսից՝ նախորդ մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրած 28 խաղում դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հուլիսի 1-ին 30-ամյա հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ երկարաձգվել է մինչև 2027 թվականը։ Transfermarkt.com պորտալը բրազիլացուն գնահատում է 75 միլիոն եվրո։
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։